Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել


13:16 , 23 դեկտեմբեր, 2015

Mikhail KhodorkovskyAraratnews.am-ը գրում է.

«Յուկոս» ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

«Քննության տեղեկություններով` լինելով «Յուկոս» նավթային ընկերության բաժնետեր և ղեկավար` 1998-1999 Խոդորկովսկին իրեն ենթակա աշխատակիցներ Նևզլինին և Պիչուգինին, ինչպես նաև այլ անձանց հանձնարարել է իրականացնել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Պետուխովի և ձեռներեց Ռիբինի սպանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: