12:58 , 23 դեկտեմբեր, 2015

Անհայտ անձը ռումբ է նետել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը։
Այդ պահին հաստատությունը փակ է եղել այցելուների համար, ներսում եղել են միայն աշխատողները։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրում աշխատող ոստիկանները փորձում են պարզել պայթուցիկի տեսակը։
Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։