12:46 , 23 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
ՈՒԵՖԱ-ի՝ ազգային ասոցիացիաների գծով բաժնի աշխատակից Դավիթ Պետրիաշվիլին կիրակի զոհվել է Թբիլիսիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդունքում:
Նա ՈՒԵՖԱ-ն համալրել էր 2011 թ. հունիսի 15-ին, որտեղ աշխատած ավելի քան 4 տարում հասել է նախագծերի գծով ավագ ղեկավարի պաշտոնին: 54 ազգային ասոցիացիաների համար նա կապող գլխավոր դեմքն էր «HatTrick» ծրագրերի գծով, օգնել է նրանց կարիքների որոշման գործում, մասնավորապես՝ զբաղվել է ֆինանսական հարցերով, որոնք վերաբերում էին մարզական ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը:
Մինչև ՈՒԵՖԱ տեղափոխվելը Պետրիաշվիլին աշխատել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջազգային բաժնում, իսկ դրանից առաջ խաղացել է Թբիլիսիի «Դինամոյի» կազմում: Նա աշխատել է նաև թբիլիսյան ակումբի ղեկավար պաշտոններում, այդ թվում նաև՝ որպես գործադիր տնօրեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ