Սերյան Օհանյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Պն խորհրդի հերթական նիստին


12:32 , 23 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ: