12:00 , 23 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ստամբուլի Սաբիհա Գյոկչենի անվան օդանավակայանում պայթյուն է եղել, հաղորդում է Reuters-ը` հղում անելով Pegasus ավիաընկերության աշխատակիցներին:
Պայթյունի հետևանքով տուժել են օդանավակայանի երկու աշխատակիցներ, որոնք այդ պահին մոտ են գտնվել:
Հաղորդվում է, որ պայթյունի պահին մոտակայքում ուղևորներ չեն եղել:Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: