Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել իր զենիթահրթիռային Patriot համակարգերը


11:52 , 23 դեկտեմբեր, 2015

Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել իր զենիթահրթիռային Patriot համակարգերը168.am-ը գրում է.

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից դուրս բերել իրենց զենիթահրթիռային Patriot համակարգերը, հայտնում է SOL-ը:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է այն մասին, որ իր ռազմական առաքելության մանդատը Թուրքիայի Կախրամանմարշ նահանգում, որը ներառում է զենիթահրթիռային համալիրներ ու 250 մարդ, լրանում է 2016 թվականի հունվարին:

2013 թվականի հունվարին Թուրքիայում տեղադրվել էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների Patriot համակարգեր՝ երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Նիդեռլանդներից: