ՀՀ-ից ՌԴ ավտոմեքենաների արտահանումն աճել է


12:06 , 23 դեկտեմբեր, 2015
Վարորդների գործը հեշտացնելու համար տևական ժամանակ է՝ ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են մեկ վայրում:
Դրա շնորհիվ քաղաքացին ոչ միայն նույն վայրում՝ մեկ հարկի տակ, կատարում է իր հարկային պարտավորությունները, այլև միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում:

Տարեսկզբին անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը մինչ օրս ներկրել է 5.700 մեքենա: Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, ապա այնտեղից ներկրումը կազմել է 24.000 մեքենա:

Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կտեսնենք, որ աճի միտում է արձանագրվել Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանման մասով: Եթե նախորդ տարիներին տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 500-600 ավտոմեքենա, ապա այս տարվա ընթացքում այդ թիվը հասել է 4500-ի: