Ռուսաստանը պարզեցրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը


10:58 , 23 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է դեկտեմբերի 23-ից Վրաստանի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու մասին, հայտնում է meduza.io-ն։
 
Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են դեպի Ռուսաստան մասնավոր վիզաներ ձևակերպել այն մարդկանց հրավերով, որոնց հետ ազգակցական կապեր չունեն։ Բացի այդ, Ռուսաստանը վրացիներին «բազմակի» կտրամադրի գործնական/աշխատանքային, ուսումնական և մարդասիրական վիզաներ։
 
Որոշումն ընդունվել է «ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում», ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
 
Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը գործում է 2000 թվականից։ 2012թվականից Վրաստանը միակողմանի չեղարկել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը։
 
Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։