Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսը. տուժածներ չկան


10:00 , 23 դեկտեմբեր, 2015

Armenpress.am-ը գրում է.

Ադբեջանական զինուժի հենակետերից դեկտեմբերի 22­ի երեկոյան ժամը 21.30­23.45­ը ընդհատումներով գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է:

Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երևան­Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար­Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հագիստ»,­«Արմենպրես»­ի հաղորդմամբ` գրում է Սահակյանը: