Վաշինգտոնում Օբամայի թիկնապահին կողոպտել են


08:20 , 23 դեկտեմբեր, 2015
1731575ԱՄՆ-ում Հատուկ ծառայության աշխատակցին՝ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության ստորաբաժանումից, կողոպտել են: CNN հեռուստաալիքը հայտնում է, որ գործակալի ավտոմեքենայից գողացել են տաբելային ատրճանակը, անձնական կրծքանշանը, ռացիան, ձեռնաշղթան ու USB կրիչը:
Կողոպուտը տեղի է ունեցել Վաշինգտոնի կենտրոնում՝ գերատեսչության շտաբ գրասենյակի մերձակայքում, երբ տղամարդը կայանած ավտոմեքենայում չի եղել:
Գողը հետևի դռան ապակու միջոցով վերցրել է պլաստիկե փաթեթը՝ ամբողջ պարունակությամբ:
Գաղտնի ծառայության տվյալ աշխատակցի անուն-ազգանունը չի նշվում: Հայտնի է, որ գողությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերվա ժամը 4-ին:
Գաղտնի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը: