Ինտերի կիսապաշտպանը որակազրկվել է 3 խաղով, Ռոմայի հարձակվողը ` 2 (տեսանյութ)


04:34 , 23 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Ինտերի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն Ա Սերիայի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 3 խաղով:
 
Բրազիլացին պատժվել է «Լացիոյի» դեմ 17-րդ տուրի խաղում (1:2) Լուկաս Բիգլիայի ուսին ոտքով հարվածելու համար:
 
Որկազրկում է ստացել նաև «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն, ով բաց է թողնելու 2 խաղ:
 
Բոսիացին պատժվել է «Ջենոայի» դեմ խաղում (2:0) մրցավարի հասցեին արված վիրավորական խոսքերի համար: