03:22 , 23 դեկտեմբեր, 2015
Եգիպտոսի կառավարությունը Control Risks բրիտանական ընկերությանն Է ընտրել արաբական հանրապետության օդանավակայանների մոնիթորինգ անցկացնելու եւ անվտանգության ոլորտի միջոցառումները բարելավելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտարարել Է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուան:
Ավելի վաղ Եգիպտոսի կառավարությունը հայտարարել Էր, որ պլանավորում Է դիմել միջազգային ընկերությունների ծառայություններին՝ օդանավակայաններում անվտանգության հետ կապված իրադրությունը բարելավելու նպատակով:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր օդանավակայաններն անվտանգության ոլորտում համապատասխանեն ամենաարդիական չափորոշիչներին»,- հայտարարել Է եգիպտացի նախարարը Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում:
Ռուսաստանի եւ խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն աղետը տեղի Է ունեցել հոկտեմբերի 31-ին. «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որը Շարմ Էլ Շեյխից թռչում Էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել Է Սինայի երկնքում: Ինքնաթիռում գտնվում Էին 217 ուղեւորներ եւ անձնակազմի յոթ անդամներ. նրանց մեծամասնությունը ռուսաստանցիներ Էին: Նրանք բոլորը զոհվել են: ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել Է, որ ավիաաղետը տեղի Է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: