Համացանցում հայտնվել է iPhone 7-ի նախատիպի տեսագրությունը


02:47 , 23 դեկտեմբեր, 2015
Համացանցում հայտնվել է Apple-ի նոր iPhone 7 սմարթֆոնի հնարավոր նախատիպի տեսագրությունը, որի համաձայն այն պատրաստված է եղել Faxconn գործարանում, հայտնում է mignews.com-ը:
Հոլովակը հրապարակվել է ConceptsiPhone-ի YouTube-ի էջում:
Եթե դա իրոք iPhone-ների շարքից է, ապա նրա դիզայնը զգալիորեն տարբերվում է նախորդի դիզայնից: Այն չունի Home կոճակը և սմարթֆոնի ամբողջ դիմային մասը ծածկված է ապակիով:
Սարքի տեխնիկական բնութագրի մասին տեղեկատվություն առայժմ չկա: