01:42 , 23 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի Ենակիևո քաղաքում սպանվել է միջշրջանային դատախազ Հարություն Դանելյանը:
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվական ռեսուրսները՝ վկայակոչելով ակտիվիստ Սեմյոն Կաբակովի հայտարարությունը: Հետագայում տեղեկությունը հաստատվել է նաև պաշտոնապես՝ լրացումով, որ Դանելյանը սպանվել է իր ծննդյան օրվանից երկու օր առաջ:
Հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան Շախտյորսկ քաղաքում կրակ է բացվել դատախազի ВАЗ 2110 մեքենայի վրա: Նա տեղում մահացել է: