Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերի վրա
01:16 , 23 դեկտեմբեր, 2015
Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ ժամեր առաջ ադրբեջանական զինուժն «Ուտյոս» տեսակի զենքից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի վրա: Վնասների մասին տեղեկություններ չկան:
Նույն ժամանակահատվածում գնդակոծվել է նաև Բաղանիս գյուղը։ Ըստ լուրերի՝ Բաղանիս-Ոսկեպար հիմնական, սահմանի եզրով ձգվող ճանապարհով մեքենաներ չեն երթևեկում: