21:30 , 23 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել են պատժամիջոցների նոր փաթեթը Ռուսաստանի դեմ:
«Գազետա»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը: Մասնավորապես՝ պատժամիջոցներ են սահմանվել «Յանդեքս փող» ծառայության, մի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում՝ ВТБ և Сбербанк պետական բանկերի բազմաթիվ դուստր ձեռնարկությունների նկատմամբ:
Ընդհանուր առմամբ պատժամիջոցների նոր ցուցակում է հայտնվել 34 ֆիզիկական և իրավաբանական անձ: