23:32 , 22 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եվրոպայի ամենաբարձր բնակելի համալիրը կվաճառվի նրան, ով ամենաբարձր գինը կառաջարկի:
Ինչպես գրում է The Local-ը` In Tempo երկնաքերը պետք է դառնար Կոստա Բլանկա միջերկրածովյա հանգստավայրի բնակելի համալիրի մարգարիտը, սակայն այն վաճառվում է տնտեսական անկման պատճառով:
200 մետր երկարությամբ զույգ աշտարակները, որոնք իրար են միացված ոսկեգույն եռանկյուն աշտարակով, տեսանելի են կիլոմետրեր հեռավորությունից անգամ:
2006-ին շինությունը պետք է դառնար Եվրոպայի ամենաբարձր բնակելի համալիրը, որտեղ մեկ սենյականոց բնակարանը կարժենար առնվազն 358 000 եվրո: Սակայն հանձնման ժամանակը վաղուց անցել է, իսկ շինարարական ընկերությունն արդեն 100 մլն եվրոյի պարտք է կուտակել: Ներկա պահին անավարտ կառույցում 269 լյուքս բնակարան կա: