23:24 , 22 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հերթական ահաբեկչությունն է կանխել, որը կարող էր ուղղված լինել իրավապահների դեմ: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:
Նրա խոսքով՝ մի քանի ամիս շարունակվող հետաքննության արդյունքում անցյալ շաբաթ Օռլեանում 2 կասկածյալի են ձերբակալել: Հետաքննությունը կապ է գտել նրանց և Ֆրանսիայի մի քաղաքացու միջև, որը ներկայումս գտնվում է Սիրիայում:
Ենթադրաբար կասկածյալներն ահաբեկչություն էին պատրաստում իրավապահների դեմ: