23:00 , 22 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի գործունեության շրջանակներում նոր ուղղության ներդրման մասին. ուղղության շրջանակներում ներառվել են ներքին շուկաները, ինֆորմատիզացիան, տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից, որոշումն ուժ ի մեջ կմտնի 2016թ-ի փետրվարի 1-ին:
Ուղղությունը կղեկավարի Կոլեգիայի համապատասխան անդամը՝ նախարարը. նոր պաշտոնին է նշանակվել Կարինե Մինասյանը, ով 2015թ-ի հունվարից՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պահից, զբաղեցնում էր Հայաստանի կողմից ԵՏՀ Կոլեգիայի անդամի պաշտոնը:
Նոր ուղղության ղեկավարը պատասխանատու կլինի ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կապի տեխնոլոգիաների եւ տեղեկատվական փոխգործակցության, ինչպես նաեւ ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների ու սահմանափակումների գործունեության համար: Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները ընդունել են ԵԱՏՄ երկրների ընդհանուր թվային օրակարգի ձեւավորման, թվային տեխնոլոգիաների զարգացման եւ Միության լիարժեք ընդհանուր շուկաների կառուցման կարեւորությունը: