Փհենյանը կոչ է արել քանդել երկու Կորեաների միջև պատը


22:40 , 22 դեկտեմբեր, 2015

pxenyanAraratnews.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեան կոչ է արել քանդել Կորեական թերակղզու հյուսիսի և հարավի միջև գտնվող պատը: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով հանրապետության դեսպանատան հաղորդագրությանը:

Ինչպես ասվում է փաստաթղթում` «բետոնե պատնեշի չեզոքացումը կկապի հյուսիսի և հարավի անջատված հողերը և կարևոր նշանակություն կունենա երկրի վերամիավորման արագացման ու բարգավաճման համար։ Գեղեցիկ հեռանկարներ կբացի Հարավարևելյան Ասիայում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար»:

Բացի այդ, Փհենյանը Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև հաշտության պայմանագրի կնքման և «ապառազմականացված գոտին խաղաղության գոտու վերածելու» կոչ է արել: