Ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեվանի վրա


22:34 , 22 դեկտեմբեր, 2015

Ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեվանի վրաAravot.am-ը գրում է.

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.30-ից-ից մինչեւ 21.57-ը   ադրբեջանական զինուժը  Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի  հենակետերից «Ուտյոս»  տեսակի զենքից  կրակ է բացել Նոյեմբերյանի  տարածաշրջանի Ոսկեվանի  ներքին թաղի, գյուղի սկզբնամասի վրա: Ոսկեվանից տեղեկացանք, որ գյուղի բնակիչները խուճապի չեն մատնվել, վնասների մասին տեղեկություններ չկան: