21:23 , 22 դեկտեմբեր, 2015
Այսօր Երևանում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի ամենամյա «Համազգային վստահության վարկանիշ» մրցանակաբաշխությունը, որտեղ «Ավենյու 37» բարեգործական սրճարանի և «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանի կոնցեպտը ճանաչվեց տարվա լավագույն սոցիալական ծրագիր։
Պատվոգիրը ստացավ նախագծի հեղինակ Արամ Անտինյանը, ով նշեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված նախագծի համար սա չափազանց մեծ նվաճում է, և խոստացավ, որ առաջիկա ամիսների ընթացքում նախագծի շրջանակներում օժանդակություն ստացող շահառուների թիվը կբազմապատկվի։