21:43 , 22 դեկտեմբեր, 2015
Քրդամետ Ժողովրդա-դոմոկրատական կուսակցությունը (HDP) բաց նամակով դիմել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին:
«Թուրքիայի հարավարևելյան նահանգներում, որը քրդերի համար համարվում է Քուրդիստան, տեղի է ունենում քուրդ երեխաների սպանդ, որն իրականացնում է Թուրքիայի իշխանությունը: Նուսայբին, Սիլվան, Սիլոփի և Ջիզրե քաղաքներում նոյեմբերի մեկից հետո զոհվել է 44 քուրդ երեխա: Թուրքական բանակը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին, դպրոցներին և մզկիթներին՝ քաջ գիտակցելով, որ այդտեղ է գտնվում խաղաղ բնակչությունը: Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի պարետային ժամ հռչակված քաղաքներում այսուհետ չսպանվնեն երեխաներ»,-ասված է նամակում: Նամակը հրապարակել է Ադանայից պատգամավոր ընտրված, Ադանայի HDP տարածքային կառույցի ղեկավարի տեղակալ Մերալ Դենիսը: