Ռուսաստանում ստեղծվել է $ 50.000-ոց միկրոկալաշնիկով. հեղինակը ձերբակալվել է


19:40 , 22 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Life News-ը հայտնում է Ռուսաստանում Կալաշնիկովի ավտոմատի միկրոտարբերակի ստեղծման և տվյալ զինագործի ճակատագրի մասին:
Ըստ աղբյուրի՝  Վիկտոր Պչոլկին անունով զինագործը ստեղծել է հայտնի հրազենի մինի-պատճենը, որը մտադիր է եղել վաճառքի հանել 50 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ առաջին «գնորդը» դարձել են նրան հետևող իրավապահները, որոնք էլ բռնել են զինագործին:
60-ամյա Պչոլկինը բազմաթիվ պետական պարգևների դափնեկիր է: Նրա մոտից առգրավվել է այդպիսի մինի Կալաշնիկովի 140 նմուշ: