Պուտինին Հայաստանում առավել դրական են գնահատում, քան այլ երկրներում. Gallup


19:26 , 22 դեկտեմբեր, 2015

140226-putin-russia-military-750a_4eeedb96f23edfb4cd42615d86323da2Araratnews.am-ը գրում է.

Համաշխարհային քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին են վկայում WIN/Gallup International-ի իրականացրած հարցման արդյունքները:
ՌԴ նախագահի մասին դրական կարծիք է հայտնել Հայաստանում հարցմանը մասնակցած քաղաքացիներից 79 տոկոսը: Ի դեպ, Պուտինին ամենից ավելի աջակցում են հենց հետխորհրդային երկրներում, իսկ բացասաբար վերաբերվող հարցվածների ամենամեծ տոկոսը ԵՄ-ի եւ Եվրոպայի երկրներում է:
Աշխարհի 65 երկրում իրականացրած հարցման համաձայն առաջին տեղում հայտնված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգտին բացասաբար են քվեարկել հայաստանցիների 43 տոկոսը:
Հայաստանցիները դրական են արտահայտվել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասին՝ 51 տոկոս, Անգելա Մերկելի մասին՝ 15 տոկոս:
Նշենք, որ ըստ 60-ից ավելի երկրներում իրականացրած հարցման՝ ԱՄՆ նախագահին  դրական է գնահատում հարցվածների 59 տոկոսը, 29 տոկոսը նրան բացասաբար է վերաբերվում: Օբամային հատկապես ջերմորեն են ընդունում Հարավային Ասիայում (76 տոկոս), ԵՄ-ի երկրներում (67 տոկոս), Լատինական Ամերիկայում (65 տոկոս), Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում (65 տոկոս), ինչպես նաեւ Արեւելյան Ասիայում (65 տոկոս): Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Հյուսիսային Աֆրիկայում ամերիկացի առաջնորդին դրականորեն է գնահատում 33 տոկոսից ոչ ավելին: