Հյու Գրանտը չորրորդ անգամ հայր է դարձել


20:55 , 22 դեկտեմբեր, 2015

Հյու Գրանտը չորրորդ անգամ հայր է դարձելLife.panorama.am-ը գրում է.

Ծնվել է Հյու Գրանտի չորրորդ երեխան։ Փոքրիկ աղջնակի մայրը շվեդուհի հեռուստապրոդյուսեր  Աննա Էլիզաբեթ Էբերշտեյնն է։ Սա  Գրանտի և Էբերշտեյնի երկրորդ երեխան է։ 2012 թվականին ծնվել էր նրանց որդին՝ Հյու Ջոն Մունգո Գրանտը։

Սիրահարները մեկ տարի շարունակ թաքցնում էին որդու ծնունդը, և այդ ամենը այն պատճառով, որ դերասանի մեկ այլ ընկերուհին՝ չինուհի Թինգլան Հոնգը, այդ ժամանակ նույնպես հղի էր։  Թինգլանի որդուն անվանեցին Ֆելիքս։

Դրանից մեկ տարի առաջ Թինգլանը Հյուի համար ծննդաբարել էր նրա առաջին երեխային՝ Թաբիթա Չժաո Շի անունով աղջկան։
Այդ ժամանակ Գրանտը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ երեխան ամբողջությամբ փոխել էր իր կյանքը։ «Դա յուրահատուկ անակնկալ էր ինձ համար։ Դա իսկապես անսպասելի էր։ Ի դեպ աղջկաս անունը չիներեն նշանակում է  երջանիկ անակնկալ»,- նշել էր դերասանը։ «Ինձ երկար տարիներ ասում էին՝ Հյու, երեխաներ ունեցի, իսկ ես ասում էի՝ հանգիստ թողեք ինձ։  Բայց դա իսկապես այդպես է։ Այժմ ես եմ նույնը բոլորին խորհուրդ տալիս»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ