Դեկտեմբերի 14-20-ը՝ 2459 սուր շնչառական վարակների դեպք Հայաստանում


19:00 , 22 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 51-րդ շաբաթվա (14-20.12.2015թ.) ընթացքում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: Նման իրավիճակ է նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է Եվրոպական տարածաշրջանի համաճարակային իրավիճակին: Դիտվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք՝ համաձայն հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալների։

2015 թվականի դեկտեմբերի 14-20-ը՝ 2459 սուր շնչառական վարակների դեպք,

2014 թվականի դեկտեմբերի 14-20-ը՝ 2421 դեպք:

Նմանատիպ իրավիճակ է դիտվել նաև վերջին շաբաթների ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ