ԼՂՀ նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ


18:42 , 22 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նիստի օրակարգում ընգրկված են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:
 
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը:
 
Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը և պաշտպանության նախարարությանը ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: