Ալիևը Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը վերաբերող հարցեր


18:06 , 22 դեկտեմբեր, 2015

Ալիևը Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը վերաբերող հարցեր168.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը:

Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հարաբերությունները եղբայրական Թուրքիայի հետ անցել են փորձությունների միջով, նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հաջող կերպով զարգանում են տարբեր ոլորտներում, ու որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը տարածաշրջանային կայունության կարևոր գործոն է:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը վերաբերող հարցեր: