17:26 , 22 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Gazeta.ru-ն ներկայացնում է, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան երկնքում տոնական օրերին. երեքշաբթի օրն Արեգակը երկնային հասարակածից առավելագույն չափով դեպի հարավ կթեքվի, ինչը նշանակում է, որ դա Երկրի հյուսիսային կիսագնդում կլինի տարվա ամենակարճ օրը, իսկ հարավայինում` ամենաերկարը:
Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը` կաթոլիկ Սուրբ Ծննդյան գիշերը կկարողանանք ականատես լինել լիալուսնի:
Նույն օրը Երկրագնդի կողքով կանցնի 163899 երկնաքարը, որը, ինչպես պնդում են գիտնականները, չնայած իր խոշոր չափերին, չի ազդի Երկրի սեյսմիկ ակտիվության վրա:
Իսկ ահա Ամանորին և դրան հաջորդող օրերին երկնքի զարդը կդառնա Կատալինա գիսաստղը, որը կշողա աստղերից ոչ պակաս պայծառ: