«Իսլամական պետություն»-ը 2015թ. ընթացքում կորցրել է սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքի ընդամենը 14%-ը


17:47 , 22 դեկտեմբեր, 2015
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը 2015թ. ընթացքում կորցրել է սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքի 14%-ն ընդամենը, և սա այն դեպքում, երբ կառույցի դեմ «պայքարում է» միաժամանակ 2 միջազգային կոալիցիա՝ ընդհանուր առմամբ՝ շուրջ 70 երկրների մասնակցությամբ: ԻՊ-ից ազատագրված շրջանների շարքում կարելի է առանձնացնել Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Թալ Աբյադ քաղաքը, Իրաքում Թիքրիթ քաղաքը և նավթավերամշակման կարևորագույն կենտրոններից հանդիսացող Բայջի քաղաքը:
Նշվածից կարելի է դատել ծայրահեղական կառույցի դեմ հայտարարված միջազգային պայքարի արդյունավետության՝ տվյալ դեպքի համար շատ ավելի դիպուկ կլինի նշել՝ անարդյունավետության մասին…