Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը


17:12 , 22 դեկտեմբեր, 2015

Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը168.am-ը գրում է.

Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիում, հայտնում է APA գործակալությունը:

Պատճառը Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունն է:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2016 թվականի առաջին եռամսյակում: