Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ


16:40 , 22 դեկտեմբեր, 2015
unnamed-(6)Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +5 աստիճան, դեկտեմբերի 24-ին` +4, դեկտեմբերի 25-26-ին` +5, դեկտեմբերի 27-ին` +6 աստիճան: