Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Ադրբեջան։ Այդ մասին գործակալությանը հայտնել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նրա աղբյուրը։
Աղբյուրը հայտնել է, որ այցի նախապատրաստությունն արդեն իսկ մեկնարկել է։ Ներկայումս Իրանում է գտնվում Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևը։ Վերջինս Իրանում նախապատրաստում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա այցը։