Ժամանակն է անցնել տնտեսական այլ քաղաքականության. Վահագն Խաչատրյան


16:06 , 22 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա խնդիրների լուծումը, ցավոք սրտի,  տնտեսական դաշտում չէ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» «Հայաստանի տնտեսությունը գլոբալ մարտահրավերների պայմաններում. տարեվերջյան դիտարկումներ» թեմայով ասուլիսում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյան:
«Ուժեղ իշխանություն է պետք, որ քաղաքական կամք ունենա, որպեսզի այնպիսի միջոցառումներ իրականացնի, որի արդյունքում ոչ թե մարդիկ այստեղից փախնեն, այլ բիզնեսը բացելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունենան: Սա քաղաքական քայլեր է պահանջում և ոչ թե տնտեսական»,-նշեց Վ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝  այս քաղաքական համակարգն իր ամբողջ  տրամաբանության մեջ միտված է նրան, որ  ընդդիմություն չլինի ընդհանրապես, ոչ միայն քաղաքական դաշտում, այլ ընդդիմության տնտեսական դաշտում, հասարակության մեջ:
«Օրինակ՝ ինչո՞ւ է  աղքատների, ընչազուրկների թիվն աճում, ՓՄՁ-ների խնդիրն ինչո՞ւ չի լուծվում: Այսօր նմանատիպ իշխանությանը հարկավոր է այնպիսի հասարակություն, որտեղ պայքարող չլինի, որտեղ բոլորը ենթարկվեն, միայն իրենց սոցիալական հարցերով զբաղվեն, իսկ քաղաքական, տնտեսական հարցերով չզբաղվեն»,-  ասաց տնտեսագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ