«Բորուսիա»-ն նոր պայմանագիր է առաջարկում Մխիթարյանին


15:46 , 22 դեկտեմբեր, 2015
henrikh-mkhitaryan-cropped_c24r5yoo3e7u10sonxux82d8cԴորտմունդի «Բորուսիա»-ն նոր պայմանագիր է առաջարկում Հենրիխ Մխիթարյանին: Կողմերը կբանակցեն ձմռանը, երբ Հենրիխը վերադառնա արձակուրդից: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյոր»-ից «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը: Կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց դորտմունդցիները 27.5 մլն եվրո են վճարել: Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 16 հանդիպում, 6 գոլ է խփել և գոլային 8 փոխանցում կատարել: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կիսապաշտպանը մասնակցել է 5 հանդիպումների, 1 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել: