16:30 , 22 դեկտեմբեր, 2015
Քավորի ընտրոությունը շատ կարևոր է, քանի որ նա ընտանիքի լիիրավ անդամ է դառնում։ Ասում են՝ շոու բիզնեսում պատահական մարդկանց չեն ընտրում որպես իրենց քավոր։ Ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի քավոր-սանիկներին։
Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն ամուսնացան Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի քավորությամբ։ Հետագայում նրանց փոքրիկի՝ Լեոյի կնքահայրը ևս նա դարձավ։
Երգչուհի Լուսինան և Գառնիկ Առաքելյանն ամուսնացան Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ։ Երգչուհիների ամուսինները վաղեմի մտերիմ ընկերներ են։
Հայկական շոու բիզնեսում Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ ամուսնացավ նաև երգչուհի Լանա Խաչատրյանը։ Նրա ամուսինը՝ Տիգրանը, ևս Լևոն Քոչարյանի մտերիմ ընկերներից է։
Երգչուհի Սյուզի Մելիքյանն ամուսնացավ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի քավորությամբ։
Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի և Էրիկ Կարապետյանի հարսանիքի քավորը Գագիկ Ծառուկյանն է։
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ու երաժիշտ Կարեն Մամիկոնյանն ամուսնացան Անուշիկի քրոջ՝ Արևիկ Ալավերդյանի և նրա ամուսնու՝ Հայկի քավորությամբ։
Երգիչ Արման Թովմասյանը որդուն մկրտել է Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի քավորությամբ։