Ամերիկացի բոյսկաուտը հաղթել է իրեն քարանձավ քարշ տված արջին


15:00 , 22 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ամերիկացի բոյսկաուտ Քրիստոֆեր Պետրոնինոն Նյու Ջերսի նահանգի լեռնային հատված կատարած արշավի ժամանակ ստիպված է եղել պայքարի մեջ մտնել իսկական արջի հետ։
 
Ինչպես նշում է lenta.ru-ն, հայտնի է, որ գիշատիչն ու 50-ամյա բոյսկաուտն իրար դեմ են դուրս եկել քարանձավի մոտ, որտեղ Պետրոնինոն ու ևս 3 երիտասարդ բոյսկաուտ գնացել էին արշավի։
 
Արջը հարձակվել է Պետրոնինոյի վրա, բռնել նրա ոտքից ու քարշ տվել դեպի քարանձավի խորքը, սակայն տղամարդը խուճապի չի մատնվել ու կարողացել է փոքրիկ մուրճի օգնությամբ տապալել գիշատչին:
 
Այնուհետև բոյսկաուտները դուրս են եկել քարանձավից, իսկ որոշ ժամանակ անց դուրս է եկել նաև արջը, որը, սակայն, շտապել է թաքնվել: Նշվում է, որ միջադեպի հետևանքով Պետրոնինոյից բացի ոչ ոք չի տուժել։