14:52 , 22 դեկտեմբեր, 2015
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմի նախկին հոգևոր սպասավոր Լևոն Գըլըճյանը վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ` որպես ամուսնացյալ քահանա՝ Տեր Աբգար անունով: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառա յել Լևոն (Տ. Աբգար քահանա) Գըլըճյանի քահանայական աստիճանի մեջ վերականգնվելու դիմում-խնդրանքը, նույն հարցի առնչությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի դրական եզրակացությունը:
Դեկտեմբերի 21-ին` Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, ի ներկայության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, Տեր Աբգար քահանա Գըլըճյանը նորոգել է իր ծառայական ուխտը: