Մ. Մելքումյան. Տնտեսական ջանքերը պետք է ամրագրվեն քաղաքական կամքով


13:40 , 22 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Եկող տարին չի զիջելու իր ծանրությամբ և անսպասելի վիճակներով: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը Հայաստանի տնտեսությունը գլոբալ մարտահրավերների պայմաններում. տարեվերջյան դիտարկումներ» թեմայով ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս տարվա նոեյմբերին նախորդ տարվա`  2014-ի նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 2.9 տոկոս, իսկ նախորդ ամսվա` հոկտեմբերի նկատմամբ՝ 17.3 տոկոսով:

Անկման 50 տոկոսի մեղավորը, ըստ Մելքումյանի, արտաքին ազդակներն են, իսկ 50 տոկոսը՝ անարդյունավետ կառավարումը:

Տնտեսական ցուցանիշների նման անկումը, Մելքումյանի գնահատմամբ, 1-2 տարվա խնդիր չէ. «Մինչ այդ էլ մենք արմատական շատ հարցեր չենք լուծել, դրա հետևանք է: Հաջորդ տարվա համար 2.2 տոկոս աճը երբևիցե չի ծրագրվել, բայց մենք 2010-ին ունեցել ենք այդքան աճ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ