13:20 , 22 դեկտեմբեր, 2015

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` 2015 թվականի առաջին 11 ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 18.8 միլիարդ դոլար, ինչը 34.7 տոկոսով զիջում է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Այդ մասին հայտնել է Պետական մաքսային կոմիտեն։
Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 10.6 միլիարդ դոլար, ինչը 48.7 տոկոսով պակաս է 2014 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատ։ Ներկրման ծավալը կազմել է մոտ 8.2 միլիարդ դոլար (1 տոկոսի աճ)։ Արտահանման մեջ նավթի, բնական գազի ու նավթամթերքի տեսակարար կշիռը կազմել է 86 տոկոս։