13:00 , 22 դեկտեմբեր, 2015
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Միջերկրական ծովով 2015 թվականին Եվրոպա է տեղափոխվել մոտ 1 միլիոն ներգաղթյալ, որոնցից ավելի քան 500.000-ը սիրիացիներ են, հաղորդում է TASS-ը:
Գուտերեշը հայտնել է, որ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը հարցում է անցկացրել 1200 սիրիացի փախստականների շրջանում, որոնց արդյունքները հաստատել են, որ Սիրիայից «ուղեղների արտահոսք» է տեղի ունենում:
«Հարցվածների 86%-ն ունի միջնակարգ կրթություն: Նրանց գրեթե կեսը բարձրագույն կրթություն ունեն: Կարելի է պատկերացնել` ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ նման երևույթը Սիրիայի համար, հակամարտությունից հետո»,- ասել է նա: