«Ռեալ»-ը պետք է հարգանքով վերաբերի երկրպագուներին և լրատվամիջոցներին. Պերես


11:40 , 22 դեկտեմբեր, 2015
1_6742Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ լրատվամիջոցների ու երկրպագուների դերակատրությունն ակումբի պատմության մեջ անգնահատելի է:
«Լրատվամիջոցների աշխատանքն առանցքային նշանակություն ունի՝ միլիոնավոր մարդկանց ներկայացնելու, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալ»-ը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին՝ մեր թիմի նկատամբ ցուցաբերած ուշադրութան և ջանասեր աշխատանքի համար:
«Ռեալ»-ը 113-ամյա պատմություն ունի և մեծ համբավ է վայելում աշխարհում: Հասկանում ենք, որ պետք է հարգանքով վերաբերենք, մեր երկրպագուներին, ակումբի անդամներին և լրատվամիջոցներին»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը: