Երբեմն գումար ներդնողների խոսքն ավելի բարձր է լինում, քան ճարտարապետի. Մկրտիչ Մինասյան


11:24 , 22 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Ճարտարապետությունը սերտ կապված է երկրի տնտեսության հետ: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն՝ ընդգծելով, որ իրենց աշխատանքը դրանով է շատ բարդ ու հետաքրքիր:
Ամփոփելով ճարտարապետության ոլորտում  տարին` Մինասյանն ասաց. «Այս տարի բոլորն են խոսում անկման մասին: Կան նախագծեր բայց դրանց իրականացումը կախված է նրանից, թե մեր տնտեսությունն ինչքան աճ կունենա»:

Ճարտարապետը նշեց, որ դեռևս մեզ մոտ օդից կախված է մնում երիտասարդական պալատի տեղի հարցը, Զվարթնոց օդանավակայանի հին շենքը, Մարզահամերգային համալիրի հարակից տարածքի հարցը:

«Այս տարի մենք աշխատել ենք ճարտարապետության մասին օրենքի վրա: Բոլորին չի որ այդ օրենքը ձեռնտու է, օրենքով մենք ստիպում ենք, որ ոլորտը կարգավորվի, մշակույթը պահպանվի, իսկ դա երբերմն այդքան էլ ձեռնտու չի լինում, հիմնականում բիզնեսով զբաղվողների համար»,- ասաց ճարտարապետների միության նախագահը:

Նա նշեց, որ իրենք շատ պատահական են իմանում, թե Հայաստանում, մասնավորապես Երևանում, որտեղ ինչ օբյեկտ, շենք է ծնվելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ