Դոնեցկի կենտրոնում հզոր պայթուցիկ սարք է աշխատել. ԶԼՄ-ներ


10:50 , 22 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Դեկտեմբերի 21-ի երեկոյան Դոնեցկի մետալուրգիական կոմբինատի մոտ հզոր պայթուցիկ սարք է աշխատել: Այս մասին հաղորդում է Դոնեցկի լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԴԺՀ-ի ՆԳՆ-ին:
Դեպքի հանգամանքները և հնարավոր զոհերի մասին տվյալները պարզվում են: Աղբյուրը նշել է, որ պայթյունի մեջ հավանական է դիվերսիոն խմբի ներգրավվածությունը: