Մարդկանց մեծամասնությունն անգամ ազնվություն չունի ինքն իր հետ մենակ մնալու


10:09 , 22 դեկտեմբեր, 2015

Կյանքը կտավի պես է։ Ամեն մի դրվագ իր հետքն է թողնում, գույները դառնում են ամբողջ ու արտացոլում քեզ ու ապրածդ։ Պետք է ուղղակի լայն բացել աչքերն ու լռել, որպեսզի գույներիդ մեջ չպակասի հնչյունների աշխարհը, որ կարողանաս լսել անգամ վրձնահարվածը...
Ամեն ինչ փոխադարձ է։ 
Իսկ գիշերը պետք է նվիրել հնչյուններին, որ թաքնվել են գրքերում, փախցնել տառերն ու հյուսել պատմությունը կյանքի. գույնով, տառով ու հոտով։
Մարդկանց մեծամասնությունն անգամ ազնվություն չունի ինքն իր հետ մենակ մնալու...