2015-ի ամռան գլխավոր հիթերից մեկը՝ մետաղական ֆլեշ-դաջվածքները, չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը նաև ձմռանը: Այս սեզոնի նորամուծություններից են սպիտակ կամ հարսանեկան ֆլեշ-դաջվածքները:
Շնորհիվ իրենց նուրբ գույնի և տեսքի դրանք մարմնի վրա սառած ձյան տպավորություն են թողնում:
Նման դաջվածք կարելի է անել մարմնի ցանկացած հատվածում, բայց ցուրտ եղանակը, իհարկե, թույլ է տալիս այդպիսի դաջվածք ունենալ ավելի շատ ձեռքերի և մատների վրա:
Ի դեպ, սպիտակ ֆլեշ-դաջվածքներն իդեալական կլինեն նաև հարսնացուների դեպքում` լրացնելով նրանց կերպարը: