ԱՄՆ-ն դաշնային դատարանը տեխասցի Էնդի Հաուսին դատապարտել է 12 ամսվա և մեկ օրվա բանտարկության` իր Bugatti Veyron մեքենայով ապահովագրական խարդախության փորձի համար:
Ինչպես գրում է Motor.ru-ն` Լաքին քաղաքի բնակիչը 1001 ձիաուժ հզորությամբ կուպեն ձեռք է բերել 2006-ին և ապահովագրել այն՝ վճարելով 20 000 դոլար: 3 տարի անց մեքենան ջրի մեջ է ընկել Մեքսիկական ծոցում: Աղի ջրի մեջ ընկած հիպերքարը վերկանգնման այլևս ենթակա չէր:
Հաուսը նախ հայտնել էր, որ մեքենան ջուրն է ընկել, երբ իր ուշադրությունը շեղվել է հեռախոսի պատճառով, ապա նշել էր, որ կառավարումը կորցրել է այլ մեքենայի հետ բախումից խուսափելու պատճառով:
Ապահովագրական գործակալությունը հրաժարվել է վճարել Հաուսի պահանջած 2.2 մլն գումարը, քանի որ YouTube-ում գտել էր տեսանյութը, որում պարզ երևում էր, որ վարորդը մեքենան ուղղում է ջուրը դիտմամբ: