Փարիզում ձերբակալվել են ինքնաթիռի մեջ ռումբի մուլյաժն անցակացրած ուղևորները


02:44 , 22 դեկտեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Փարիզ ժամանելուն պես ձերբակալվել է Air France օդանավի երկու ուղևոր, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Մի տղամարդ և մի կին է ձերբակալվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ կինն ազատ է արձակվել, իսկ տղամարդը մնում է կալանքի տակ: Նա Ռեյունյոնի նախկին ոստիկանն է: Air France-ն դատական հայց է ներկայացրել նրա դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քենիայում արտակարգ վայրէջք է կատարել Air France-ի ինքնաթիռը, որում կասկածելի օբյեկտ է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ դա կեղծ ռումբ էեղել: