Նա ջրի մեջ եղունգների լաք կաթեցրեց և թաթախեց տոնածառի խաղալիքը. արդյունքն աներևակայելի էր (տեսանյութ)
00:19 , 22 դեկտեմբեր, 2015
Տոնածառի զարդարումն ամանորյա ամենահիանալի ավանդույթներից է, հատկապես, եթե դա անում ենք հարազատների հետ միասին: Մենք գնում ենք տոնածառի զանազան խաղալիքներ, սուրբծննդյան զարդեր, սակայն կարելի է նաև պատրաստել ինքնուրույն: Նման ձևավորում կարող են կատարել նույնիսկ երեխաները: Գործընթացն ինքնին աներևակայելի գեղեցիկ է և տոնածառի հին խաղալիքները թարմացնելու հիանալի միջոց:
Ձեզ անհրաժեշտ կլինի
Եղունքների լաք
Ջրով լի թաս
Տոնածառի խաղալիք
Փայտիներ կամ ատամփորիչ
Պատրաստման եղանակը
Մաքուր ջրում կաթեցնել մեկ կաթիլ եղունգների լաք
Փայտիկով տարածել այն ջրի մակերևույթով
Խաղալիքն իջեցնել ստացված լուծույթի մեջ
5 րոպե անց կարելի է վերցնել որևէ այլ գույն ունեցող եղունգների լաք և կրկնել: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի մաքուր ջուր վերցնել: